26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դավադրություն. ո՞վ է հնարավոր արյունահեղության թիկունքում

Ինչպես հայտնի է, երեկ  ուշ երեկոյան հարձակում են գործել  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա:

Հիշեցնենք` զինված հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է. նա Արթուր Այվազյանն է՝ «Մանախ» մականունով, ով մեղադրվում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու գործում: Ընտրական առանց այն էլ շիկացած մթնոլորտում ո՞ւմ է  ձեռնտու արյունահեղությունը: 

Պատասխանելով մեր հարցին` քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը henaran.am-ի  հետ զրույցում մասնավորապես նշեց. «Արդեն մի քանի  ժամ է մնացել որ քվեարկությունը սկսի,  իսկ  դա նշանակում է, որ անկախ նրանից, թե այդ հարձակումը ով էր կազմակերպել,  դա չի կարող վնասել  իշխանությանը կամ օգնել «Ելք»-ին վարկանիշ բարձրացնելու համար, եթե այս դեպքը  PR տեսանկյունից դիտարկենք: Ամեն դեպքում, իհարկե, այս հարձակումը դատապարտելի է»:

Ստեղծված իրավիճակում միանգամայն տրամաբանական է, որ տեղի ունեցածը իշխանության դեմ է սարքվել` խժդժություններ կամ արյունահեղություն հրահրելու նպատակով.   «Ով էլ դա արած լինի, դա չի  օգտագործվի ՀՀԿ-ի վարկանիշն իջեցնելու կամ բարձրացնելու համար. արդեն ժամանակ չկա»:

Արմեն Բադալյանի կարծիքով սա ո’չ  PR եղավ, ո’չ էլ, այսպես ասած,  «հակա-PR»:

«Եթե դա տեղի ունենար, ասենք, մի 4-5 օր առաջ, դա կարող էր աշխատել  «Ելք»-ի օգտին, այսինքն`  «Ելք»-ը սա կարող էր, այսպես ասած,   «ռասկռուտկա» անել, իսկ հիմա, ինչպես նշեցի, ժամանակ չի մնացել: Այս պահին դժվար է ասել`  ում էր այս ամենը ձեռնտու: Եթե անգամ դավադրությունների տեսությունը դիտարկենք մի պահ, դիցուք,  եթե անգամ  «Ելք»-ը ուզենար նման բան կազմակերպել ու  «ռազկռուտկա» անել ցույց տալու համար որ իրական ընդդիմությունն է, և այլն…,  դա միևնույն է, այս կարճ ժամանակում արդյունք չէր տալու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ