06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ո՞վ է ստում

‘Պայմանավորվածություն չի եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը վայր պիտի դնեն իրենց մանդատները’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Ազատ դեմոկրատների’ խոսնակ Անժելա Խաչատրյանը:

Հիշեցնենք,  ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարել է, որ երկու կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են ցած դնել կամ ուղղակի չվերցնել մանդատները: Սակայն խոսնակի խոսքով` իրենց կուսակցության վարչությունը նման հարց չի քննարկել:

‘Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ինչպես վարվել իր մանդատի հետ: Գոյություն ունի հասարակության որոշում, գոյություն ունի ժողովրդի որոշում, ժողովրդի կողմից վստահված ձայները վայր դնելը այդքան հեշտ չէ անել’ ,-ասաց Խաչատրյանը:

‘Մենք նույնիսկ դեմ ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դնի իր մանդատը’,-հավելեց կուսակցության խոսնակը:

Խոսնակի տեղեկացմամբ` ‘Ազատ դեմոկրատների’ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը բուժման նպատակով արտերկրում է:

Ավելի վաղ Խաչատուր Քոքոբելյանը Henaran.am-ին ասել է, որ իրենից հաժաական կարող են պահանջել միայն ընտողներն ու իր կուսակցությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ