18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկնարկել են մեկամսյա ռազմավարական հրամանաշտաբային զորավարժությունները

ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 1-ից մեկնարկել են մեկամսյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈւ ղեկավարման օղակներին եւ զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների եւ ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը եւ ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Անցկացվող զորավարժությունները հնարավորություն կտան կատարելագործել պաշտպանության նախապատրաստման եւ վարման մարտական խնդիրների կատարման, զորքերի վերախմբավորման եւ փոխգործակցության գործնական հմտությունները, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ