18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ համար է՞լ եք գալու. Վահան Հովհաննիսյանը` Աղվան Հովսեփյանին

“Սա այն դեպքը չի, որ մարդուն անձեռնմխելիությունից զրկելով մասնակցում ենք արդարադատությանը”,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւ տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քվեարկությանը:

Վահան Հովհաննիսյանը տարակուսեց, թե ինչու է քաղաքական մեծամասնությունը միջնորդագիրը դիտում որպես միջոց, որ Օսկանյանն ապացուցի իր անմեղությունը: “Իրավաբան չկա՞ր ձեր մեջ, որ ասեր`մարդը պարտավոր չի ապացուցել իր անմեղությունը, էդ իրավապահներն են պարտավոր ապացուցել, որ ինքը մեղավոր է”:

Վահան Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց նաեւ, թե ինչու առանց դատարանի որոշման “քչփորեցին” Օսկանյանի բանկային հաշիվները:

ՀՅԴ-ական պատգամավորը մտավախություն հայտնեց, որ գուցե ինքն էլ հայտնվի Օսկանյանի կարգավիճոկում, քանի որ կոորդինացնում է դեպի Սիրիա ուղարկվելիք բարեգործական օգնությունը եւ հանգանակությունը կուտակվում է իր հաշվի վրա:

“Հիմա ես արդեն լուրջ մտահոգ եմ, ինչու ես այս ամեն ինչ տակ մտա: Վաղը կմտնեն միջնորդությամբ ինձ` “Օգնիր եղբորդ”  ծրագրի համար ու դուք կգնաք կքննարկեք կամ կզանգեք ու ինձ հնարավորություն կտաք պաշտպանվելու` ապացուցելու, որ ես մեղավոր չեմ”,-հայտարարեց նա:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պատգամավորները մեկ այլ ծայրահեղության մեջ էլ ընկան` մեղադրելով Օսկանյանին շպիոնաժի մեջ, /նկատի ուներ Նիկոլ Փաշինյանի ելույթը,-Մ.Ղ./

Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Նա դիմելով ԱԺ մեծամասնությանը` նշեց, թե Օսկանյա՞նը պիտի լիներ նախագահի հայտարարած հակակոռուպցիոն ծրագրի առաջին քայլը: Պատգամավորի խոսքով, իրենք սրա հետ համաձայն չեն:

Վերջում Վահան Հովհաննիսյանը դիմեց գլխավոր դատախազին.”Իմ համար է՞լ եք գալու, ասեք, որ ոչ մեկին չօգնենք, նվիրատվություն չընդունենք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ