18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սվո Ռաֆի քրոջ բաց նամակը Սերժ Սարգսյանին

Հարգարժան պարոն նախագահ, օրերս 280 ООО ԱՄՆ դոլարի դիմաց (ի դեպ, վաշխառուների հաշվարկով), 5%-ով տրված գումարի դիմաց տանից վտարվել է իմ ընտանիքը։ Ես 82 տա­րեկան, սկեսուրս՝ 98 տարեկան, տղաս, հարսս և թոռնիկս։ Ասեմ, որ բանկային համակարգում ինձ պատկանող աոանձնատունը գնահատվել էր 900 ООО ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ի դեպ, նրանց վճար­վել է մոտ 50 ООО ԱՄՆ դոլար տոկոս։ Խախտելով մարդկային բոլոր նորմերը, հաշվի չառնելով ցուրտ ձմեռը և կացարան չունենա­լու փաստը՝ վաշխառու­ները ոչ մի փոխզիջման չգնացին։ Պարոն նախագահ, ես ոչ տուն եմ խնդրում, ոչ էլ ֆինանսական օգնություն։ Իմ միակ խնդրանքն է Ձեզ, որպես ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, և որպես հայ տղամարդու, խստագույնս պատժել այդ հանցավոր խմ­բին, որը բաղկացած է վաշ­խառուներից, չինովնիկներից, դատավորներից։

Այս մարդիկ խախտում են եւ օրենսգիրքը, եւ մարդկային բոլոր նորմերը, եւ Աստծո պատվիրանները: Նրանք իրենց գործողություններով խայտառակում են թե մեր ազգին, թե մեր պետությանը, թե իշխանավորներին: Այս դժբախտության մեջ մենք միակը չենք: Նման արարքների զոհ դարձած տասնյակ մարդիկ ինքնասպան են եղել, շատերն էլ լքել են հայրենիքը : Իմ ցանկությունն է, որպեսզի նրանք իրենց օրենքից վեր չդասեն, եւ հասկանան, որ մեր երկիրը տեր ունի, եւ մեր երկրի քաղաքացիները պաշտպանված են:

Նախապես իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, թող Աստված օրհնի Ձեզ եւ օգնի ձեր դժվարիմն եւ պատասխանատու աշխատանքի մեջ:

Ալլա Բաղդասարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ