27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հայք» խմբի Հրանտոն НТВ-ի եթերում գտել է իր կենսաբանական մորը /տեսանյութ/

Հայաստանում ժամանակին բավական հայտնի «Հայք» խմբի սևամորթ մենակատար Հրանտոն՝ Հրանտ Հովսեփյանը, ռուսական НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդման շրջանակում գտել է իր կենսաբանական մորը։ Հրանտին ժամանակին որդեգրել է հայ ընտանիք, եւ տղան Հայաստանում է մեծացել։ 

Հաղորդման շրջանակներում Հրանտի կենսաբանական մայրը` Ելենա Էսենգելը, 28 տարի անց հանդիպել է տղային, ում սկսել է փնտրել ծննդաբերելուց ութ ամիս անց: Նա պատմել է որդու ծնունդի և այն հանգամանքների մասին, որոնց պատճառով լքել է  որդուն: Ելենան սովորել է Մինսկի համալսարանում, որտեղ էլ 18 տարեկանում հանդիպել է Հրանտի հորը: Վերջինս ծնունդով Անգոլայից էր և միանգամից հմայել է աղջկան: Շաբաթներ անց Ելենան ամուսնանում է ռուս տղայի հետ, 9 ամիս անց ծնվում է սևամորթ երեխա: Ելենան հրաժարվում է երեխայից հենց հիվանդանոցում` հարազատներին ներկայացնելով, թե նա մահացել է:

Տղան, ում Ելենան անվանել էր Իվան, հայտնվել է Մինսկի մանկատներից մեկում, եւ նրան որդեգրել է հայազգի Լարիսա Հովսեփյանը, ով նրան բերել է Երևան ևս 3 որդեգրված երեխաների հետ:

Լարիսա Հովսեփյանի որդեգրած բոլոր 16 երեխաները տարբեր ազգության են։ Հաղորդման ընթացքում ներկայացվել է նաև Հրանտի մեծ ընտանիքի պատմությունը։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ