28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԿԳ նախարարի խորհուրդը դպրոցի տնօրեններին

image_2650

Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման քննությունների հերթական փուլը: Դպրոցի տնօրենների այս փուլի հավակնորդներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը,  շնորհավորելով գալիք ուսուցչի տոնը և դիմելով քննությանը մասնակից  հավակնորդներին, հորդորել է նրանց՝ իրենց տնօրեն դառնալու իրավունքի  իրացումը Երևանից տեղափոխել նաև դեպի մարզեր և հատկապես հեռավոր գյուղեր, որտեղ երբեմն տնօրենների մրցույթները չեն կայանում՝ հավակնորդ չլինելու պատճառով: Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշել է, որ ընթացիկ տարվա համար սա հավաստագրման քննությունների վերջին փուլն է:

Մինչ քննությունները հավակնորդները մասնակցել են մրցութային կարգով ընտրված լինցենզավորված 7 կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներին: Նախարարը նշել է, որ մյուս տարվանից հավաստագրման քննությունների պահանջները խստացվելու են:

Որպես պահանջ կներառվի նաև համակարգչային գիտելիքների տիրապետման հմտությունը: Այս փուլում գրավոր փուլի հարցաշարն անփոփոխ է, իսկ բանավոր փուլի հարցերում որոշակի փոփոխություն կատարվել է:

“Բոլոր դեպքերում, երկու տարվա արդյունքներն ամփոփելով՝  կարելի է արձանագրել, որ այս եղանակն արդարացրել է իրեն՝ նպաստելով դպրոցի տնօրենների պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը”,- գնահատել է նախարարը և հավելել, որ  գործընթացի մեկնարկից սկսած մինչ այս պահը մոտ 2000 հավակնորդ մասնակցել է հավաստագրման քննություններին, որոնց մեկ երրորդին չի հաջողվել հավաստագիր ստանալ:

Նախարարի խոսքով՝ գործող տնօրեններից մոտ 200-ին չի հաջողվել հաղաթահարել հավաստագրման քննությունների պատնեշը, նրանցից ոմանք ուժերը փորձել են մի քանի անգամ, իսկ որոշները եկել են այն համոզման, որ իրենք այլևս չեն կարող շարունակել աշխատանքը:  Ընթացիկ փուլում hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի  հավակնորդների թիվը նվազել է՝ հոկտեմբերի 2-ի քննությանն ընդամենը 20 մասնակից կար:

Ըստ կրթության և գիտության նախարարի՝ պատճառն այն է, որ հանրապետության դպրոցների մեծ մասում  տնօրենների մրցույթներն արդեն կայացել են, և թափուր տեղեր և հնարավոր մրցույթներ շատ քիչ կան:

“Բացի այդ, հանրային հետաքրքրությունը մի տեսակ արդեն նվազեց, քանի որ շատերը հասկացան, որ հավաստագրման քննությունների հետ կապված իրենց պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը:

Մենք այսօր մի կողմից ունենք կադրերի հագեցվածություն մայրաքաղաքում և միաժամանակ կադրային խնդիր  մարզերում և հեռավոր գյուղերում, որտեղ հավաստագրված մասնագետներ չլինելու պատճառով տնօրենների մրցույթները երբեմն չեն կայանում: Իսկ գործող տնօրենը հավաստագրման քննություններում մի քանի անգամ անհաջողության է մատնվում և վերջում մի կերպ ստանում է քննությունը:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ հորդորել հավաստագրված բոլոր հավակնորդներին իրենց մասնագիտական գործունեության առաջընթացը կապել ոչ միայն Երևանի, այլև մարզերի և հեռավոր գյուղերի հետ և ակտիվորեն մասնակցել նաև մարզային  դպրոցների մրցույթներին”,-նշել է  նախարարը:

Անդրադառնալով դպրոցական դրամահավաքի խնդրին՝ Ա. Աշոտյնաը նշել է, որ իր հանձնարարությամբ ՀՀ ԿԳՆ-ի ենթակայությամբ գործող դպրոցներում արգելվել է աշխատանքային տետրերի և ուսումնաօժանադակ նյութերի վաճառքը:

“Դպրոցին աջակցելու նպատակով իրականացվող դրամահավաքների հարցում ծնողական խորհուրդները պետք է առավել աչալուրջ լինեն: Ծնողական խորհրդի որոշումը  բոլոր ծնղների համար չի կարող պարտադիր լինել: Եթե ծնողը հրաժարվում է մասնակցել դրամահավաքին, ապա նա կամ նրա երեխան չի կարող դրա համար խարազանվել: Բոլոր տնօրեններն այս հարցում պետք է հետևողական լինեն”,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ  “Թեժ գիծ” հեռախոսակապով ստացված բոլոր ահազանգերը ենթարկվելու են տեսչական ստուգման:

Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ   “Թեժ գծի” բողոքների ստուգման արդյունքում, եթե դրանք փաստարկված լինեն, ապա ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենները խստագույնս կպատժվեն, իսկ այլ դպրոցների պարագայում համապատասխան առաջարկություն կներկայացվի մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ