26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես են մարտի 8-ը տոնում աշխարհի տարբեր երկրներում

Ծաղիկներ, նվերներ, այսօր օդում անգամ տոնական տրամադրություն է։ Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում։ Մարտի 8-ը տոնում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ահա, թե որ երկրում ինչպես են շնորհավորում եւ մեծարում կանանց։

Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց Կանանց միջազգային օր 1977-ին:

Հայաստանի անկախության հռչակումից հետո, 1996 թվականին մարտի 8-ը հանվել էր պետական տոնացույցից` փոխարենը ապրիլի 7-ը հռչակվել էր Մայրության եւ գեղեցկության օր: 2001 թվականին, սակայն, ընդունվեց տոների եւ հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը վերականգնվեց պետական տոնացույցում:

Ռուսաստանում մարտի 8-ը պաշտոնապես սկսել են տոնել 1919 թվականից։ Սկզբում այդ օրը նշվում էր իբրեւ «Աշխատավորուհիների միջազգային օր»։ ԽՍՀՄ փլուզումից հետո մարտի 8-ը շարունակեցին տոնել՝ մինչ օրս։

Ընդհանրապես, մարտի 8ը, իբրեւ կանանց միջազգային օր, ԽՍՀՄ նախկին անդամ բոլոր երկրներում տոնվում է, բացառությամբ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի։

Չինաստանում մարտի 8-ը տոնում են այնպես, ինչպես սովետական միությունում՝ լավագույն աշխատավորուհիների են ընտրում, պաշտոնական միջոցառումներ անում։

Մարտի 8-ը հետաքրքիր են տոնում Իտալիայում։ Այս օրն այստեղ կանանց համար համարվում է օր՝ առանց տղամարդկանց։ Կանայք ընկերուհիներով, մտերիմներով են տոնում, սակայն ոչ մի տղամարդ։ Ընդ որում, Հռոմում մարտի 8-ին կանայք կարող են տղամարդկանց մերկապար դիտել՝ բացարձակ անվճար։

Ֆրանսիայում տղամարդիկ այս օրը ընդհանրապես չեն լարվում, նվերներ չեն գնում ու չեն շնորհավորում կանանց՝ այստեղ մարտի 8-ը համարվում է կանանց պայքարի օրը իրենց իրավունքների համար։

Գերմանիայում կարծես թե լրիվ մոռացել են, որ այս տոնի հիմնադիր Կլարա Ցետկինը հենց գերմանուհի էր։ Այս օրը այստեղ չեն տոնում։

Հունաստանում մարտի 8-ը տոն է, սակայն օրն աշխատանքային է։ Այստեղ այս օրը տղամարդիկ եւ կանայք «դերերով փոխվում են»։ Կանայք գնում են՝ տոնելու, համերգներ, իսկ տղամարդիկ այս օրվա ուտեստներն են պատրաստում տան եւ երեխաներին խնամում։

Հետաքրքիր է, որ կանանց մեծարում էին հենց մարտ ամսին նաեւ Հին Հռոմում։ Մարտի սկիզբն այստեղ համարվում էր տոն ամուսնացած կանանց եւ ազատ ծնված կանանց, այսինքն՝ ոչ ստրկուհիների համար։ Այդ օրը կանայք իրենց ամուսիններից նվերներ էին ստանում, այցելում էին Վեստա աստվածուհու տաճար, ով համարվում էր ընտանիքի պահապան աստվածուհի։ Ստրկուհիներին եւս այդ օրը թույլ էին տալիս հանգստանալ։

Վյետնամում եւս մարտի 8-ը սկսեցին տոնել 2 հազար տարի առաջ՝ այդ օրը հավերժ հիշատակի ոգեկոչելով երկու ազգային հերոսուհիներին՝ Չինգ քույրերին։ 

Իռլանդիայում այս օրը լրիվ այլ կերպ են նշում։ Մարտի 8 ին կանայք դուրս են գալիս փողոց՝ պայքարելով աբորտներն արգելող օրենքի դեմ։ Նրանք պահանջում են թույլատրել աբրոտները։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ