27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սաակաշվիլին ընդունում է ընդդիմության հաղթանակը, սակայն չի պատրաստվում հրաժարական տալ /վիդեո/

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը խորհրդարանական ընտրություններում եւ պատրաստ է ներկայացնել վարչապետին, որը կարժանանա ընդդիմության հավանությանը:

“Մենք ընդունում ենք, որ “Վրացական երազանք” կուսակցությունը հաղթել է ընտրություններում, ընդ որում` այնպիսի առավելությամբ, որ վիրավորական կլինի ընտրողների համար ձգձգել նոր կառավարության կազմավորումը”,-“Рустави-2” հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան:

Վրասատանի ԿԸՀ-ը քվեների 94,05 տոկոսի հաշվվումից հետո “Վրացական երազանքը” հաղթանակում է քվեների 55,08 տոկոս արդյունքով, մինչդեռ Սաակաշվիլիի կուսակցությունը` 40,14 տոկոս ցուցանիշ է գրանցել: Ըստ նախնական տվյալների` Բիձինա Իվանիշվիլիի “Վրացական երազանքը” օրենսդիր մարմնում կստանա 38 տեղ, իսկ Սաակաշվիլիի “Ազգային Միասնական շարժումը”` 35 տեղ:

Վրաստանի խորհրդարանն ընտրվում է 4 տարի ժամկետով: 2013-ին` նախագահական ընտրություններից հետո, երկրում կփոխվի հասարակական-քաղաքական համակարգը, որի դեպքում  խորհրդարանը եւ կառավարությունը, մասնավորապես` վարչապետը, ավելի շատ լիազորություններ կունենա:

http://youtu.be/Kzi7A2KdT3A

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ