16 Հոկտեմբերի, Saturday, 2021
KFC

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը /տեսանյութ/

adidas-manchester-united-15-16-kit-3

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը: Մանչեսթերյան  ակումբը  Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած եզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»:

19-րդ րոպեին հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը. նա հիանալի իրացրեց տուգանային հարվածը: Կարճ ժամանակ անց՝ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կրկնապատկեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի առավելությունը: Սակայն «Սաութհեմփթոնը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Մանոլո Գաբյադիդին, որը կարող էր նաեւ հեթ-տրիկի հեղինակ լինել, եթե մրցավարները նրա դիպուկ հարվածից հետո սխալմամբ չտեսնեին խաղից դուրս վիճակ եւ գրանցեին գոլը 11-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ կորզեց վերջին րոպեներին Զլատան Իբրահիմովիչի խփած գոլի շնորհիվ: Նա գլխի հարվածով եզրափակեց իսպանացի Անդեր Էրերայի փոխանցումը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:

 

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաութհեմփթոն»՝ 3:2

Զլատան Իբրահիմովիչ, 19, 87, Ջեսի Լինգարդ, 38 – Մանոլո Գաբյադինի, 45+1, 48

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ