27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սկանդալային միջադեպ՝ «Օսկար 2017»-ի ժամանակ /ֆոտո, տեսանյութ/

Քիչ առաջ Լոս Անջելեսում ավարտվեց ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար 2017»-ը։ Այս մրցանակաբաշխությունն էլ առանց սկանդալային միջադեպերի չանցավ։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթողի անունը հայտարարելիս նախ նշվեց Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» ֆիլմի անունը։ Եւ երբ ֆիլմի անձնակազմը արդեն ստացել էր արձանիկը, հայտարարեցին, որ շփոթմունք է տեղի ունեցել եւ իրականում տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Լուսնի լույսը» ֆիլմը:

Միջադեպի պատասխանատվությունն իր վրա վերցրեց Ջիմմի Կիմմելը։ Նա նշեց, որ չի էլ հասկանում՝ ինչպես դա ստացվեց եւ տեղի ունեցածի մեջ ինքն իրեն է մեղադրում։

Նշենք նաեւ, որ «Օսկարի» պատմության մեջ նման միջադեպ դեռեւս տեղի չէր ունեցել։

Անվանակարգում նաեւ ներկայացված էին`

(«Առյուծը»)-ռեժ.`Գարտ Դեբի, Հարվի Ուայնշթեյն

(«Լա-Լա Լենդ»)-ռեժ՝. Դեմիեն Շազել

(«Ցանկացած գնով»)-ռեժ.` Դեւիդ Մաքենզի

(«Մանչեսթերը` ծովի մոտ»)-ռեժ.`Քեննեթ Լոներգան

(«Ցանկապատեր»)-ռեժ.`Դենզել Վաշինգթոն

(«Խղճի նկատառումներով»)-ռեժ.`Մել Գիբսոն

(«Ժամանում»)-ռեժ.`Դենի Ուիլնեվ

(«Թաքնված կերպարներ»)-ռեժ.`Թեոդոր Մելֆի

1488781305

Главный скандал "Оскара-2017": какой фильм все-таки назвали лучшим?
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ