26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է կատարվում շփման գծում. մանրամասներ Ստեփանակերտից

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ: Սա այն է, ինչ մենք սպասում ենք ամեն օր: Մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ: Բացի դրանից, կան որոշ հանգամանքներ, որոնք ավելի են խթանում հակառակորդի նման պահվածքը: Դուք գիտեք, որ այսպես կոչված «Խոջալուի ջարդերի» օրն է, որը կատարել է ադրբեջանական վերնախավը: Նրանք պետք է այդպես հատուկ հիշեն այդ օրը, իսկ հիշելու ձևը նման զարգացումներն են»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով` ադրբեջանական ներքաղաքական վերջին զարգացումները նույնպես խթանում են նման հանցավոր կեցվածքի դրսևորումը: «Մենք գիտենք, որ Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ: Հիմա ժողովրդի մի մասը դժգոհ է և դա համարում է խայտառակություն: Ադրբեջանական բանակի անձնակազմն էլ այս պարագայում պետք է մտածի, որ գերագույն-գլխավոր հրամանատարին ղեկավարում է կինը: Այս վիճակում «գերագույն-գլխավոր հրամանատարը» պետք է ցույց տա, որ իրեն ոչ թե կինն է ղեկավարում, այլ աշխարհակալ է, Լենկ Թեմուրի նման զորավար է: Պարզապես Ալիևը հաշվի չ ի առնում, թե ում հետ գործ ունի: Եթե նրան թվում է, թե  մենք աչալուրջ չենք, չենք պաշտպանելու մեր անվտանգությունը, չարաչար սխալվում է: Դրա համար, տալով մեծ կորուստներ, հետ են շպրտվել: Այնքան են կորուստներ տվել, որ նույնիսկ մի քանի դիակ չեն կարողացել չեզոք գոտուց հանել: Սա է վիճակը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ