26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիշիր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին

Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ մի զինվոր, պատրաստ եղիր նրա նման չարչարվելու: Զինվորական ծառայություն անողը քաղաքացիական զբաղմունքներից հեռու է մնում՝ իր զորավարի աչքը մտնելու համար: Նույնպես և մարզիկը մրցանակ ստանալ չի կարող, եթե ընդունված կանոնների համաձայն չմրցի…

Հիշիր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Դավթի սերնդից էր իմ քարոզած Ավետարանի համաձայն: Այդ Ավետարանի համար եմ չարչարվում ահա և նույնիսկ բանտարկված եմ, ինչպես մի չարագործ: Սակայն Աստծու խոսքը հնարավոր չէ բանտարկել…

Մի բան հաստատ է.
-Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք:
Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք:
Եթե ուրանանք նրան, նա էլ մե՛զ կուրանա:
Եթե մենք մինչև իսկ հավատարիմ չմնանք,
Նա հավատարիմ է մնում, քանզի չի կարող ինքն իրեն հակասել:

Այս բոլորը հիշեցրու բոլորին և Աստծու առաջ պահանջիր նրանցից, որ միմյանց հետ վեճ ու կռիվ չանեն, մի բան, որ օգուտ չունենալուց բացի՝ լսողների հավատն էլ քանդում է:

Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:3-14

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ