26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես իմ արյունը և կյանքը կտամ հանուն հայրենիքի. Շանթը ցնցվել էր անակնկալից /տեսանյութ/

«Ես չէի մտածում, որ իմ ծնունդի օրը կարա սենց բան կատարվի: Ես ուղղակի իմ հարազատ բատալյոնից իջել էի ու խուճապի մեջ էի , մի տեսակ անելանելի իրավիճակում հայտնվեցի: Հանկարծ երևացիք Դուք և իմ ընտանիքը: Սա իմ համար այնպիսի բան է, որ ուժ է տալիս ինձ ծառայել: Ես իմ արյունը և կյանքը կտամ հանուն հայրենիքի»,-այսպես իր  շնորհակալական խոսքը ձևակերպեց Արցախում գտնվող «Եղնիկներ» զորամասի զինծառայող Շանթ Բալաբեկյանը:

Հունվարի 28-ին Շանթը տոնեց իր ծննդյան 21 ամյակը: Մայրը՝ Կարինե Բալաբեկյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց . «20 ամյակին անգամ հեռախոսով չկարողացանք շնորհավորել ու շատ ծանր եմ տարել: Շանթը իմ փոքր զավակն է ու միակ որդին: Երկու քույրերն էլ շատ կապված են նրա հետ: Մեզ համար էլ անակնկալ էր և մեր երախտագիտությունն ենք հայտնում ռեժիսոր Սամվել Թադևոսյանին և նվիրյալ հայ  Գևորգ Բարսեղյանին»:

Նշենք, որ Սամվել Թադևոսյանի և Գևորգ Բարսեղյանի մտահաղացմամբ ծնված ծրագրի շրջանակներում Շանթ Բալաբեկյանին այցելեցին ծնողները, քույրերը և հորաքրոջ որդին:

Ինքը՝ Շանթը հուզված էր: Աննկարագրելի է պահը, երբ որդին հեռու հեռավոր զորամասում տեսավ մորը: Նրանց հուզմունքը թել առ թե փոխանցվեց շրջապատին ու «Եղնիկներ» զորամասում ծնունդ առավ ոգեղեն մի իրականություն:

Շանթին ևս մեկ անակնկալ էր սպասում՝ 20 մարդու համար պատվիրված ծննդյան տորթը և փոքրիկ հրավառություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

16425619_1407348655973435_183004383_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ