26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքական խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելուն

Թուրքական խորհրդարանն հավանության է արժանացրել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու առաջարկը: Մեկ տարվա մանդատ է ներկայացվել միջսահմանային բանակային գործողությունների իրականացման համար, գրում է “Комсомольская правда”-ն:

Նման որոշման համար պատճառ դարձավ 2 երկրների սահմանին` Աքչակալե քաղաքի տարածքում, տեղի ունեցած միջադեպը, երբ Սիրիայի տարածքից թուրքական քաղաքի վրա հրթիռ էին նետել, որի հետեւանքով 5 մարդ զոհվել էր, տասնյակները` վիրավորվել:

Նախարարների կաբինետը միջադեպի կապակցությամբ հայտարարել էր, որ սիրիական կողմի գործողությունները “ագրեսիվ են եւ ուղղված Թուրքիայի տարածքի դեմ”:

Թուրքական խորհրդարանը նախապես պետք է վերանայեր Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատը, քանի որ գործող ժամկետը լրանում է հոկտեմբերի 17-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ