26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ափսոսում եմ, որ չկարողացա դառնալ օլիմպիական չեմպիոն»

«Արդեն ժամանակն է, որ իմ տեղը զիջեմ երիտասարդ սերնդին: Մարզական կարիերայիս ընթացքում նվաճել եմ շատ մեդալներ: Ափսոսում եմ, որ չկարողացա դառնալ օլիմպիական չեմպիոն», – այսօր  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող փոխչեմպիոն Ռոման Ամոյանը: Վերջինս օրեր առաջ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

«Կարիերաս ավարտելու որոշումը շատ դժվար էր, շատ եմ մտածել այդ ուղղությամբ, բայց լինում են պահեր, որ ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում հասունանում է այն պահը, որ պետք է թողնես: Լինում է մի շրջան, երբ հասկանում ես՝ օրգանիզմդ այլեւս չի ենթարկվում քեզ, միշտ հաղթանակով ես վերադարձել, իսկ հիմա արդեն դժվարությամբ ես հասնում այդ հաղթանակներին, եւ որ այլեւս առաաջվա ուժով եւ եռանդով չես կարողանում մարզվել ու մասնակցել մրցումների: Կարծում եմ՝ որոշումս ճիշտ ժամանակին է՝ ո՛չ ուշացած, ո՛չ էլ վաղ:

Բոլորն էլ շատ տխրել են, որ այլեւս չեմ մասնակցելու բարձր կարգի մրցաշարերի, էլ չի լինի Ռոման Ամոյան մարզիկը պայքարում: Որեւէ մեկը չի փորձել ինձ հետ պահել իմ որոշումից, բոլորն էլ համակերպվել են»,- նշեց ըմբիշը:

34-ամյա Ամոյանը դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու կարիերայի ավարտից հետո, քանի որ Հայաստանի ըմբամարտի ֆեդերացիան դեռևս որեւէ առաջարկ չի արելԱմեյանին:

Հիշեցնենք՝  ազգությամբ եզդի Ռոման Ամոյանը  ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ է, Պեկինի-2008 Օլիմպիական խաղերում մինչեւ 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2009թ. առաջնության փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ քառակի փոխչեմպիոն: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ