27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր Սահմանադրությունն ի՞նչ կտա Արցախին

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 20-ին:

ԼՂՀ ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը Henaran.am-ի հետ զորույցում անդրադառնալով  առաջիկայում կայանալիք հանրաքվեին՝ նշեց. «Ոչ միայն իմ, այլև «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, եթե ժողովուրդն «Այո» ասաց սահմանադրության ժամանակ, ապա դա արտահայտելու է Արխախի ժողովրդի արմատական շահերը»:

Արթուր Թովնմասյանը նշեց՝  նոր Սահմանադրությամբ նախատեսված բազմաթիվ հոդվածներ կան, որոնք բխում եմ Արցախի ժողովրդի շահերից:

«Առաջիկա Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են ուժեղացված ու  կենտրոնաձիգ նախագահական կառավարման և օրենսդիր մարմնի դերի բարձրացման նորմեր, ինչը  կնպասի  երկրի պաշպանության, անվտանգության շարունակական ամրապնդմանը: Նախատեսվում է նաև ԱԺ-ի դերի բարձրացում», – ընդգծեց Արթուր Թովմասյանը:

Վերջինս շեշտեց՝  նոր Սահմանադրության ընդունումը կնպաստի նաև  ԼՂՀ սահմանների տարածքային ամբողջականության վերականգմանը, միջազգային հանրության կողմից ԼՂՀ պետականության ճանաչմանը և առանցքային նշանակություն կունենա երկրի տնտեսական զարգացման հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ