27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքելով հունվարի 13-ին մեջլիսի նիստի ժամանակ իր ելույթն ընդհատելու և իրեն 3 նիստով մեջլիսից հեռացնելու որոշման դեմ: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Փայլանը բացի այդ դիմում է ներկայացրել նաև մեջլիսի նախագահությանը՝ պահանջելով  հրաժարվել ընթացակարգին հակասող  որոշումներից:

Հունվարի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փայլանը հնչեցրել էր «ցեղասպանություն» բառը, որից հետո իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորները ոտքի էին կանգնել ու սկսել տեղից բղավել:

Փայլանը նշել է, որ այդ իրավիճակում խախտվել է իր պատգամավորական անձեռնամխելիությունը և խոչընդոտվել է խոսքի ազատության իրավունքը:

«Հունվարի 13-ին իմ ելույթն ընդհատվեց, երբ սահմանադրական փոփոխությունների առաջարկի 11-րդ կետի վերաբերյալ խոսելիս կիրառեցի «ցեղասպանություն» բառը: Նիստին ներկա պատգամավորները սկսեցին ահաբեկել, չնայած որ նախկինում այդ ամբիոնից բազմիցս կիրառել եմ այդ բառը: Խորհրդարանի փոխնախագահ Ահմեթ Այդընը, ակնհայտ կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելով, իմ խոսքի իրավունքը խլեց»:

Փայլանի խոսքով տեղի ունեցածը Սահմանադրության կոպիտ խախտում է:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ