27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվրոպան կհատուցի ահաբեկիչներին զենք մատակարարելու համար. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն զգուշացրել է ԵՄ երկրներին դադարեցնել սիրիական ապստամբներին զենք մատակարարելը` հայտարարելով, որ դա կվերածվի “ահաբեկչության արտահանումով” Եվրոպա: Այդ մասին Ասադը հայտնել է գերմանական “Frankfurter Allgemeinen Zeitung” թերթին:

“Եվրոպան կհատուցի դրա համար…ահաբեկիչները, որոնք ռազմական փորձառություն են ստացել եւ զինված են ծայրահեղական գաղափարախոսությամբ, կրկին Եվրոպա կվերադառնան”,-հայտարարել է նա:

Նախագահը եւս մեկ անգամ ապստամբներին ահաբեկիչներ է անվանել եւ հերքել իր մեղավորությունը հակամարտության բռնկման մեջ: Նա նաեւ հանդես է եկել ի աջակցություն Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցության` անվանելով այն “լեգիտիմ աջակցություն”:

ԵՄ երկրների ԱԳ նախարարների` մայիսի 27-ին կայացած հանդիպմանը նրանք չկարողացան համաձայնության գալ Սիրիային զենք մատակարարելու արգելքը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու հարցի շուրջ: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ