27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բոլորին վստահում եմ միանգամից, մինչև մարդիկ չեն ապացուցում հակառակը. Իրինա Հարությունյան (ֆոտո)

Երգչուհի Իրինա Հարությունյանը մեկ տարվա ընդմիջումից հետո հանդես է գալիս նոր երգով ու տեսահոլովակով: Մեկ տարի առաջ երգչուհու «Անգիտակցաբար» կոչվող տեսահոլավակն էր հայտնվել էկրաններին: Henaran.am_ի թղթակիցը Իրինայի հետ զրուցել է երաժշտական այս նոր կատարման, ինչպես նաև այլ հարցերից:

 

-Ինչպե՞ս և ե՞րբ սկսվեց Ձեր երաժշտական կարիերան:

-Իրականում երևի թե երաժշտական դպրոցից, խոռից եմ սկսել կարիերաս, բաց երբ մասնագիտություն ընտրելու ժամանակը եկավ, և ընդունվեցի Կոնսենվատորիա, որոշեցի` իմ ուղին, միանշանակ, սա է լինելու:

Ինչո՞ւ այդպես որոշեցիք, մանկության երազա՞նք է եղել երգչուհի դառնալը:

-Ավելի  շատ նպատակ է եղել, ես այդպես երազանքներով  չեմ տարվում, ընդհանրապես փորձում եմ նպատակներս իրականություն դարձնել:    15502663_1711286492518346_1083112240_o

-Ո՞րն էր Ձեր առաջին քայլն այս ասպարեզում: Կհիշե՞ք:

-Այդ ժամանակ 13 տարեկան էի, ու Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում էր բեմադրվում էր երաժշտական ներկայացում` մյուզիքլ: Ես հաճախում էի երգի խմբակի, ու այդ խմբակն էլ որոշել դա բեմադրել: Մյուզիքլին մասնակցությունս դարձավ առաջին  ելույթս մեծ դահլիճում հանդիսատեսի առաջ:

2 զավակների մայր եք, ստացվո՞ւմ է համատեղել կարիրերայի հետ:

-Ես փորձում եմ ամեն կերպ` իմ կարիերան չանդրադառնա բալիկներիս առոօրյայի վրա, որ մամայի պակաս չզգան, ես չթերանամ մամայի դերում, ամեն կերպ ջանում եմ, հուսով եմ, որ ստացվում է ինձ մոտ:15491487_1711286495851679_424032378_o

-Բայց հե՞շտ է:

Շատ բարդ է: Սակայն ընդամենը ցանկություն է պետք:

-Երջանիկ մարդ Ձեզ համարո՞ւմ եք:

-Շատ:15398950_1711286505851678_1660466702_o

-Ո՞ւնեք երջանկության բանալի Ձեզ համար:

 

-Ես առասարակ շատ դրական մարդ եմ` կյանքով լի , ամեն մի խնդրի մեջ միայն լավն եմ տեսնում, փորձում եմ այլ կերպ նայել, եթե չեմ կարողանում ինչ-որ բան փոխել, շատ դրական բաներ եմ տեսնում: Երջանիկ եմ ինձ համարում իմ ընկերներով, սիրող ծնողներ ու առողջ բալիկներ ունեմ, իմ սիրած աշխատանքով եմ զբաղվում, այդ ամենը շատ-շատ է երջանիկ լինելու համար:

-Ընկերներ ընտրելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվում:

-Բաց մարդ եմ, առհասարակ: Բոլորին վստահում եմ միանգամից, մինչև մարդիկ չեն ապացուցում հակառակը, բայց շատ դժվարությամբ եմ կտրվում մարդկանցից, միշտ մարդկանց մեջ բարին ու դրականն եմ տեսնում: Ընկերներ ընտրելիս առաջնորդվում եմ այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են բարիությունը, նվիրվածությունն ու անկեղծությունը: Հենց այդ հատկանիշները տեսա մարդու մեջ, ուրեմն, իմ ընկերն է լինելու:15540353_1711287339184928_1339087538_o

-Ասում են, որ շոու բիզնեսում ընկերություն չկա, միայն զուտ բիզնես շահեր են: Ունե՞ք ընկերներ այդ դաշտից:

-Ես շատ մտերիմ կոլեգաներ ունեմ, որոնց հարազատ եմ համարում: Կոլեգա-ընկեր այդ միջակայքում են գտնվում, բայց վստահաբար ասել ընկեր, չէ:15451250_1711286765851652_1440301878_n 15451126_1711286572518338_493580663_n

-Գեղեցիկ կին եք, վստահ եմ` երկրպագուներիդ հետաքրքրում է, թե արդյոք զբաղված է Ձեր սիրտը, և եթե այո, հե՞շտ է այն գրավել:

Սիրտս ազատ է, և  շատ բարդ է գրավելը, եթե ընկերների հարցում շատ բաց եմ, ապա անձնական հարցում շատ փակ եմ:

Եվ, կպատմե՞ք, թե առաջիկայում ինչ անակնկալներ ունեք երկրպագուներիդ համար:

-Նոր տեսահոլովակս արդեն գրեթե պատրաստ է: Երգը գրել է Գոռ Հակոբյանը, ով հանրությանը ծանոթ է «Ֆուլ հաուսից» :  Երգը շատ ուրախ, պոզիտիվ է, խոսքերի հեղինակն էլ Գոռն է: Պարային այդ ստեղծագործության հիման վրա տեսահոլովակի հեղինակը Նիկ Եգիբյանն է:
Երգը կոչվում է «Թե մոտենայիր»: Ամանորից հետո այն արդեն կլինի հեռուստաեթերում: Հուսում եմ, որ դուրս կգա հանդիսատեսին: 15398950_1711286505851678_1660466702_o

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ