26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դիարբեքիրում Սուրի համայնքապետարանի շենքից հեռացվել է հայերեն ցուցանակը

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի շենքի պատից հեռացվել է բազմալեզու ցուցանակի հայերեն և ասորերեն հատվածը:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Սուրի ընտրված քուրդ համայնքապետի ձերբակալումից հետո պետության կողմից նշանակված շրջանի ղեկավարի հրամանով հեռացված ցուցատախտակի փոխարեն կախվել է Թուրքիայի դրոշը:

Նշյալ ցուցատախտակը կախվել էր դեռևս 2012 թվականին այն ժամանակվա քուրդ համայնքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի օրոք, երբ համայնքի ավագանին որոշում էր կայացրել շրջանի տարբեր հատվածներում տեղադրել բազմալեզու ցուցանակներ այն ազգերի լեզուներով, որոնք տարբեր ժամանակներում ապրել են Դիարբեքիրում:

Կայքը նշում է, որ դեռևս այն ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն էր սկսել համայնքապետարանի աշխատակազմի նկատմամբ` անարդյունավետ ծախսեր կատարելու մեղադրանքով: Սակայն գործը կարճվել էր, քանի որ ապացուցվել էր, որ այդ ցուցատախտակները պատրաստվել են համայնքապետարանի արհեստանոցում` առանց լրացուցիչ ծախսերի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ