26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանին «մատ» անելու ժամանակը

Դատելով մի շարք կողմնակի ցուցիչներից՝ իրանական կողմը դժգոհ է Բաքվի բռնապետի Իրանի հանդեպ գրեթե բոլոր ոլորտներում վարվող քաղաքականությունից՝ վարքագիծ, որն իրանական կողմից սկսել է գնահատվել որպես հարաբերությունների խորացման իմիտացիա, այլ ոչ թե իրական ձգտում և այդ ուղղությամբ իրականացվող քայլերի ամբողջություն:

Ընդ որում, դրանում ինչ-որ առումով «մեղավոր» է նաև հայկական կողմը, որը մեթոդաբար և հաստատուն ոճով խաղարկեց միջնաժամկետ «շախամատային գամբիտ»՝ Ադրչբեջանին անուղղակիորեն դրդելով կապկելու իրանական ուղղությամբ Հայաստանի գործողությունները, ինչի արդյունքում գլխակորույս մրցավազքի մեջ մտած Բաքվի վարչակարգը Թեհրանին սկսեց խոստանալ նաև այն, ինչի իրականացումն այս պահին իր ուժերից վեր է մի շարք պատճառներով:

Առայժմ հաջող ընթացքով «իրանական գամբիտի» բարձրակետը կարող է դառնալ Իսրայելի վարչապետի՝ Բաքու կատարելիք ուղևորությանը գրեթե անմիջապես հաջորդող Իրանի նախագահի այցը Երևան, որի ընթացքում շոշափելի արդյունքներ գրանցելու վճռականության դեպքում հայկական կողմը «խաղն» իր տրամաբանական ավարտին կարող է հասցնել Ադրբեջանի նկատմամբ գեղեցիկ և տպավորիչ «մատով»:

Վարդան Ոսկանյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ