27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ծառայոթական քննություն է ընթանում. նախարար

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության ծախսերը 1 միլիարդ 25 միլիոն դրամով կրճատվել են՝ պայմանավորված աշակերտների թվի նվազմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այս տարի մեր առաջին դասարան հաճախող երեխաների թիվը լավն էր: Ունենք 30-40 հազար առաջին դասարանցիներ, և մարզեր ունենք, որտեղ աճ կա: Թվական տվյալները հիմա չեմ կարող ներկայացնել, բայց կարող ենք ասել, որ առաջին դասարանցիների առումով աճի միտում կա»,- ասաց Մկրտչյանը: Նա նշեց, որ միջին դպրոցում է վիճակը բավականին մտահոգիչ:

«Մենք այս հարցին պետք է լուրջ մոտենանք և լուծման ուղիներ գտնենք»,-հավելեց նա:

Անդրադառնալով «Փոքր Մհեր» կրթահամալիրին, որտեղ սաները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով տնօրենի հեռացումը՝ նախարարն ասաց, որ այստեղ քննություն է ընթանում: Նա հայտնեց, որ կրթահամալիրի հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, այնուհետ տեղեկացրեց, որ նշանակված ծառայողական քննությանը պետք է մասնակցի նաև Պաշտպանության նախարարությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ