26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարեւանների միջեւ թող միշտ լավ ճանապարհներ լինեն, ոչ թե խրամատներ․ Պավլիաշվիլիի ուղերձը Բաքվից /վիդեո/

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել երգիչ Սոսո Պավլիաշվիլիի համերգը, որը դեռ տեղի չունեցած՝ բավական լուրջ քննարկումների առիթ դարձավ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ժողովրդական արտիստ, դրամատուրգ Ռամիզ Ֆատալիեւը բաց նամակ էր գրել հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլլին՝ պահանջելով չեղարկել նրա համերգը, որը պլանավորված է անցկացնել Բաքվում։ Դրամատուրգը նշել էր, որ Պավլիաշվիլին համերգներով եղել է Հայաստանում եւ Ղարաբաղում, այդ պատճառով չպետք է Բաքու գնա։ Սոսո Պավլիաշվիլին էլ պատասխանել էր նրան՝ նշելով, որ ինքը խաղաղության մարդ է, որտեղ իրեն սպասում են, այնտեղ էլ գնում է՝ երգելու։

Այժմ Պավլիաշվիլին Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է համերգի մասին։

«Թող հարևանների միջև լինեն լավ ճանապարհներ, այլ ոչ թե խրամատներ»,- ասել է երգիչը իր ուղերձում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ