27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գրիպի վիրուս չկա. բռնկում է սպասվում դեկտեմբերի վերջին

Վերջին 10-15 օրերին Հայաստանում A տիպի H3 ենթատեսակի վիրուսի շտամ է արձանագրվել: Մինչ այդ Հայաստանում գրիպի վիրուս չի բացահայտվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նա նշեց, որ վերջին 10 օրերին ոչ կտրուկ, բայց հիվանդացության ակտիվացում է նկատվում 0-14 տարեկան երեխաների շրջանում, եւ սա կապված է այն հանգամանքի հետ, որ աշնանային արձակուրդից հետո դպրոցներում դասերը սկսվել են:

Արտավազդ Վանյանը հավելեց, որ ներկայում գրիպի բռնկում կամ համաճարակ չկա, համաճարակային շեմի մեկանգամյա գերազանցում է արձանագրվել: Շեմի գերազանցում առավելապես նկատվում է 0-5 տարեկանների տարիքային խմբում, որոնց հետեւում է 5-14 տարեկանների խումբը, այնուհետեւ՝ 26-36 տարեկաններինը: 65 տարեկանից բարձր տարիքային խմբում ամենացածր ցուցանիշներն են:

Ռուսաստանում եւ Վրաստանում գրեթե նույն իրավիճակն է: Վրաստանի գործընկերներից Կենտրոնի ստացած տվյալների համաձայն՝ հարեւան երկրում նույնպես երեխաների շրջանում հիվանդացության ակտիվացում է նկատվել:

Արտավազդ Վանյանի խոսքով՝ Հայաստանում բռնկում սպասվում է դեկտեմբերի վերջին, երբ աշխատանքային միգրանտները սկսում են ամանորյա տոների նախաշեմին տուն վերադառնալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ