27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետությունը պիտի իր վրա վերցնի արհեստական բեղմնավորման ծախսերի մի մասը

Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրաձայնեց այն խնդիրը, որ ՀՀ կառավարության նոր ծրագիրը չի նախատեսում ֆինանսական միջոցներ տրամադրել արհեստական բեղմնավորման և ծնելիության խթանման համար։ Նա Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցրեց, թե ինչ քայլեր պետք է անի նախարարությունն՝ այս հարցերը լուծելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում այսօր 10 հազարից ավելի ընտանիք կա, ովքեր արհեստական բեղմնավորում կատարելու կարիք ունի, մինչդեռ ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս այդ ճանապարհով երեխա ունենալ։

Լևոն Ալթունյանն արձագանքեց, որ նախարարությունն անհանգստացած է դեմոգրաֆիկ իրավիճակով, ապա ընդգծեց, որ 2017 թ-ի ԱՆ բյուջեն մի փոքր շեղումներով հանդերձ՝ 2016 թ-ի հետ նույնն է մնացել։ «Հաշվի առնելով կառավարության առջև դրված խնդիրները՝ մենք որոշում ենք ընդունել շատ մեծ փոփոխություներ հոդվածների մեջ չկատարել, այդ իսկ պատճառով 2017-ի բյուջեի ուղղությունները կրկնում են 2016-ի բյուջեն»,-պարզբանեց նախարարը։ Մինչդեռ պատգամավորին չբավարարեց այս պատասխանը։ Վերջինս ընդգծեց, որ պետությունը պետք է այդ ընտանիքներին աջակցելու միջոցներ փնտրի՝ առաջարկելով պետությանը արհեստական բեղմնավորման ծախսերի մի մասն իր վրա վերցնել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ