20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բարբարոսաբար ենք մոտենում մեր արժեքներին

«Լավ կլիներ, որ մեր քաղաքի միջուկը, 19-րդ դարի վերջին շենքերը, թամանյանական շենքեր ասվածը մնային, քանի որ դա է քաղաքի հիմնական պատկերը, բուն նկարագիրը, ու դրանք  մենք պետք է պահեինք ոչ թե միայն տուրիզմի համար, այլև դրանք տեղացիների համար մեծ նշանակություն ունեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու է, որ տարբեր եվրոպական, լատինամերիկյան երկրներ պահպանում են ու երբեք ձեռք չեն տալիս իրենց դարավոր արժեքներին, «հին քաղաք» ասվածով էլ գրավում են զբոսաշրջիկներին, իսկ Երևանում հակառակն է ընթանում:

Նրա պնդմամբ՝ վերջին տարիներին մենք կորցրել ենք բազմաթիվ ճարտարապետական կառույցներ: «Լավագույն տուրիստական երկրներում հուշարձանները պահվում են աչքի լույսի պես, որովհետեւ դրանք գումար են բերում: Օրենքի չկիրառման պատճառով մենք կորցնում ենք Երիտասարդների պալատը, «Սևան» հյուրանոցը, Փակ շուկան: Բազմաթիվ արտասահմանցիներ և ռուսներ զարմացած են, թե մեր ձեռքը ինչպես է բարձրանում նման հուշարձանների վրա»,-նկատեց նա:

Ըստ Մինասյանի՝ Երևանն, իհարկե, գեղեցիկ քաղաք է, հիասքանչ կենտրոնով, լանդշաֆտով, բայց այդ բոլորին մենք վերաբերվում ենք բարբարոսաբար: Հուշարձանների պահպանության օրենքը շատ անգամ չի կիրառվում, և արդյունքում մենք կորցնում ենք պատմական բազմաթիվ մշակութային կոթողներ: «Մենք պետք է ընդունեինք մի որոշում, որ այս-այս տեղերում չի կարելի քանդել, որ հին քաղաքի տեղում ոչ մի քաղաքաշինական միջոցառում չլլիներ, բայց չկա նման սկզբունք»,-ընդգծեց Մ. Մինասյանը:

Իսկ լուծումն, ըստ նրա, այն պետք է լինի բացի տարբեր կառույցները քանդել արգելելուց, նաև կարելի է համաձայնագիր, պարտավորագիր կնքել համապաստախան սեփականատիրոջ հետ, որպեսզի արտաքին տեսքը չփոխվի, կամ կառույցն ամբողջությամբ չքանդվի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ