26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես պատժել ապօրինի հարստացած պաշտոնյաներին. առաջարկ

«Պետական ապարատն ինչքան կամպակտ լինի և իմանաս` ում հետ գործ ունես, և ոչ թե մի ամբողջ ՊՈԱԿ-ների ցանկ գոյություն ունենա կամ համագորակցող մարմիններ, դա դրական է, բայց ամեն դեպքում,  տեսեք` անգամ նոր կառավարության ծրագրում կա միտք, որ բոլոր այն ծառայությունները, որ մասնավոր հատվածը կարող է առաջարկել ավելի լավ, փոխանցել նրանց: Միթե նա չի կարող ունենալ նաև ծանոթ-բարեկամով փոխանցվող մոդել, դա կարող է լինել, բայց այնուամենայնիվ այստեղ եթե որակը բերվեց առաջին պլան, բնականաբար, կստանա իր լուծումը»,- Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` վերլուծելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արած առաջարկությունները: Առաջին առաջարկն էր վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպեսև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները:

Այս պարագայում, ըստ տնտեսագետի, պետք է նախ ապահովել մրցակցություն, ապա այդ հարցերը տեղափոխել մասնավոր հատված պետականից: «Սա արվում է  շատ դեպքերում նրա համար, որովհետև պետությունը համարվում է ոչ արդյունավետ կառավարիչ, իսկ մասնավորն ավելի  արդյունավետ է»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է առաջին նախագահի առաջրկած երկրորդ փոփոխությանն, այն է անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով, Վ. Խաչատրյանը նշեց. «Սա տնտեսական հանցագործությունների մոդել է: Նման մոդելում դնել քրեական հիմք նշանակում է մարդկանց գործունեության  մեջ բավական լուրջ սահմանափակել: Եթե դա արվում է  որոշ մարդկանց համար, այսինքն` ովքեր հարստացել են, նրանց վրա քրեական պատիժ սահմանելու ու հիմք ունենալու տեսակետից, ապա դա հասկանում եմ: Բայց եթե դա արվում է` բյուջեն լցնելու կամ պետության համար նրանց թալանած փոխերը ետ բերելու, սա արդեն մեկ այլ հարց է»: Վերջին դեպքում, ըստ մեր զրուցակցի, ճիշտ կլինչ ապօրինի հարստացումը ոչ թե քրեականացնել, այլ դնել այլ սկզբունք` օրինակ` եռապատիկն, ինչ գողացվել է, պետք է վերադարձնել, այդ թվում այդ անձը Հայաստանը լքելու իրավունքից պիտի զրկվի, գողացված գույքը փոխհատուցվելու է` պետության առջև մնալով գերի:

«Սա շատ ավելի արդյունավետ մեթոդ է, քան մարդուն բանտում սահմանափակելը, որովհետև ապօրինի հարստացումը միայն քրեականացնելով` անձը կարող է իր գողացածը տանել մի տեղ և պատիժը կրելուց հետո այն վայելել` համարելով, որ իր հանցագործության համար արդեն պատիժը կրել է: Մյուս կողմից եթե մարդուն քրեական պատժի ես ենթարկում, նրա անցկացրած տարիների համար ծախս ես անում, իսկ մյուս դեպքում նա երկրի համար օգտակար է լինում»,-բացատրեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ