26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դանակահարված Լևոնը գնացել էր նշանածի աշխատավարձի հարցով.մանրամասներ

Երևանի Թերլեմեզյան փողոցում գտնվող Լրագրողների դպրոցում դանակահարված 22 ամյա Լևոն Սահակյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Արմենիա» բժշկական կենտրոնից Henaran.am-ը տեղեկացավ, որ Լևոնը միացված է արհեստական  շնչառության ապարատին:

«Լևոն Սահակյանին վիրահատել են,  կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում»,-ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Լևոն Սահակյանը Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկ Տիգրան Սահակյանի որդին է և ինքն է մասնագիտությամբ ատամնաբույժ է:

Լևոն Սահակյանի  հարազատները պատմել են, որ  Լրագրողների դպրոցում աշխատել է Լևոնի  նշանածը:

Վերջինս դպրոցի ղեկավարության հետ 80 հազար դրամի աշխատավարձի վեճ է ունեցել, եւ նրա նշանածը որոշել է գնալ դպրոց ու հասկանալ աշխատավարձը չվճարելու պատճառը:

Դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը նրան հանդիպման է կանչել, որից հետո Լեւոն Սահակյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոցում պարզվել է, որ վնասվել են երիտասարդի թոքն ու սիրտը:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ