26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վրացիները գեյ-շքերթը ցրում են եղինջով եւ եկեղեցական երգերով

Թբիլիսիի Ռուսթավի պողոտայում, որտեղ այսօր ծրագրված է գեյ-շքերթ անցկացնել, ակտիվիստներ են հայտնվել` “ի պաշտպանություն բարոյականության”, տեղեկացնում է “Грузия-Online”-ը: Խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւոր առաջնորդներ:

Ակցիան մասնակցում է նաեւ նախկին քահանա Վասիլի Մկալավիշվիլին, ով 4 տարի բանտում է անցկացրել` կրոնական փոքրամասնությունների դեմ բռնության մեղադրանքով, ինչպես նաեւ նրա կողմնակիցները, որոնք ձեռքում եղինջ են պահում: Նրանց խոսքով` այդ բույսն անհրաժեշտ է “գեյերին եւ լեսբուհիներին վախեցնելու համար”: Նրանք նաեւ եկեղեցական օրհներգեր են երգում: 

Նշենք, որ ակցիան նախատեսված է հոմոֆոբիայի դեմ միջազգային օրվա կապակցությամբ: Սա սեռական փոքրամասնությունների` Թբիլիսիում նման ակցիա իրականացնելու 2-րդ փորձն է: 2012-ի մայիսի 17-ին կայացած ակցիան վերածվեց բախումների` մասնակիցների  եւ “Վրաստանի ուղղափառ ծնողների միություն” արմատական շարժման ակտիվիստների միջեւ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ