24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի ուղերձը սխալ ուղղությամբ գնաց /վիդեո/

«Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ շեշտելով փոփոխության անհրաժեշտությունը և հանձնարարական տալով Կրթության և գիտության նախարարին:

«Կարեն Կարապետյանը պետք է հայտարարեր, որ ոչ մի արտոնյալ մարդ պետք  է չլինի կրթության ոլորտում, շահերի բախումը պետք է բացառվի: Վարչապետը մտահոգություն ունի, բայց ուղերձը սխալ ուղղությամբ գնաց, քանի որ ցանկացած տնօրեն կարող է ասել՝ ինչու ձեզ կարելի է բարեկամների պաշտոնի նշանակել, ինձ՝ ոչ»,- նկատեց Անահիտ  Բախշյանը:

Անահիտ Բախշյանի խոսքով ՝  շատ են դպրոցում հայտնված պատահական տնօրենները:

Տիկին Բախշյանը որպես օրինակ բերում է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի դպրոցում տիրող իրավիճակը: «Ծովագյուղ համայնքի դպրոցում աշխատում է Հասարակագիտության մի շատ պատրաստված ուսուցչուհի, ասատամարտիկ և հանրապետական:Սիրամարգ Ղազարյանը, ով չի կարողանում դառնալ դպրոցի տնօրեն, քանի որ մարզպետը չի ուզում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ