26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Երևան տեղափոխված բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաև շտապբուժոգնության բրիգադներն էին, ովքեր մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում ևս մեկ անգամ հետազոտություն անցնել։
Ինչպես տեղեկացվել է, նրանցից 11­ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես սովորաբար նման դեպքերում՝ այնտեղ արդեն տնօրեն Արա Մինասյանի և փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ կազմ ու պատրաստ էին։ Ներկա էին բոլոր բաժանմունքների վարիչները, նեղ մասնագետները։
Թիմային աշխատանքն արագ և կազմակերպված իրականացնելու նպատակով ընդունված տուժածները տեղավորվել են շտապբուժօգնության հետազոտման սենյակում, որտեղ էլ հենց կատարվել են ռենտգեն և սոնոգրաֆիական հետազոտությունները։
Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։ Այս պահի դրությամբ բոլորը դուրս են գրվել։ Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի։
Տուժածների տեղափոխումը և բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարության և նախարարի ուշադրության ներքո էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ