26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իսրայելական ավիացիան հարվածել է Եգիպտոսին

Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Եգիպտոսին, գրում է “Egypt Independent”-ը: Ավիահարվածի հետեւանքով մի քանի տուն է ավիրվել եգիպտական կողմում` Գազայի հատվածի սահմանին:

Ինչպես հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը, իսրայելական  F-16 կործանիչները հարվածել են Եգիպտոսի եւ Գազայի հատվածի միջեւ թունելներում գտնվող հրթիռները, ինչպես նաեւ սահմանին մոտ գտնվող տները:

Եգիպտական անվտանգության ծառայության աշխատակիցներն առաջարկել են տեղի բնակիչներին լքել իրենց տները, սակայն նրանք հրաժարվել են` զգուշանալով, որ բացակայության ընթացքում իրենց տներ կարող են ներխուժել գրոհայինները:

Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ