26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդեմ «ոչինչ» լինելու

Ոմանքս սովորույթ ենք դարձրել աղոթքի մեջ ասել թե. «Տեր, մենք ոչինչ ենք», երբ Տերն ասաց. «Դուք պիտի լինեք և Ես ձեր կողքին լինեմ»: Եթե ոչինչ ենք, ասես ասած պիտի լինենք, թե` հանցանքներ չգործեցինք, որովհետև` ոչինչ ենք, իսկ ոչինչը չէր կարող հանցանք գործել: Որ նշանակում է նաև մեր ապաշխարություններից ու խաչակրությունից փախուստ տալ:

Եթե ոչինչ ենք, ապա ով պիտի մեր փոխարեն խոստովանի, ով պիտի մեր փոխարեն բարիք գործի, ով պիտի մեր փոխարեն մեր խաչը կրի, մեր փոխարեն ապաշխարի, մեր փոխարեն պահք պահի, մեր փոխարեն աղոթի կամ գոհաբանի, երբ ասում է.

«Ով չվերցնի իր խաչը ու Իմ ետևից չգա` Ինձ արժանի չէ»: Պիտի լինես, որ խաչդ վերցնես:
Եթե ոչինչ ենք, ապա Աստված ում պիտի շնորհներ տա, որոնց միջոցով մեր ապաշխարությունները քաղցրանում են:

Մեր անձի ուրացումը հանուն Ավետարանի, ինչպես որ խրատվել է` ՈՉԻՆՉ ԼԻՆԵԼԸ ՉԷ, այլ սխալ ու վայրագ մեր գործելակերպերը մի կողմ թողնելով` ԱՎԵՏԱՐԱՆԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԵԼԸ, ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏևՈՐԴԵԼԸ, որ մեր ԼԻՆԵԼՈՎ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՉԼԻՆԵԼՈՎ:

Եթե ոչինչ լինեինք, հապա Աստված ու*մ պիտի պատվիրաններ տար: Կամ ոչինչը ինչպե*ս կարող է ՍԻՐԵԼ. երբ ասում է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և ողջ քո զորությամբ և քո ընկերոջը` քո անձի պես»: Սակայն «ՈՉԻՆՉ» լինելը չարին է վերաբերվում: Ինչպես օրինակ Հայտնության գրքում չարի մասին ասում է. «ԿԱՐ և ՉԿԱ»:

Աշխարհի մեջ այդ գազանը այժմ կա, բայց հավիտենական ճշմարտության մեջ` ՉԿԱ, ՈՉԻՆՉ Է:
Քա’ջ լինենք ապաշխարության մեր խաչերը կրել և կտեսնենք, որ` Աստծո հովանու տակ ուղղության դարձող մեղավորներ ենք, ՔՐԻՍՏՈՍԻ ՇՆՈՐՀԻՎ` ապաշխարողներ և ոչ թե ոչինչներ, և առավել` պատասխանատվություններ ունենք Ավետարանական խոսքը կյանքի վերածելու. մի բան, որ ոչինչները ունենալ չեն կարող:

Տերը օգնական յուրաքանչյուրիս` մեր լինելությունն ընդունելու և մեզ առատորեն շնորհներ բաշխի` ըստ մեր կենդանի, հավիտենական կյանքի կարիքների, սիրո և փրկությամբ խնդության: Ամե’ն:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ