26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ ձորձի պես կմաշվի

Տեր, լսիր իմ աղոթքը, աղաղակս թող հասնի քեզ: Մի շրջիր երեսդ ինձնից, նղությանս օրը ինձ մոտեցրու ականջը քո: Երբ ձայն տամ քեզ իսկույն լսիր ինձ:

Ծխի պես սպառվեցին օրերն իմ, եւ ոսկորներս չորացան ինչպես խռիվ: Սիրտս խոցվեց եւ ցամաքեց խոտի պես, հեծությանս ձայնից հաց ուտելս մոռացա: Ոսկորս մարմնիս կպավ, եւ նմանվեցի անապատի հավալուսնին:

Եղա ինչպես բու ավերակներում, տքնեցի ու դարձա ինչպես ամենամենավոր ճնճղուկ տանիքում: Թշնամիներս ամեն օր նախատեցին ինձ եւ ինձ գովողներն ինձնով երդվեցին: Մոխիր կերա հացի տեղ, եւ ըմպելիքս արտասուքով խառնեցի, քո բարկության ու զայրույթի պատճառով, քանզի դու ինձ բարձրացրիր եւ վայր գցեցիր:

Օրերս անցան ստվերի պես, եւ ես ցամաքեցի ինչպես խոտ: Դու Տեր, հավերժ ես, եւ սերնդից սերունդ է հիշատակը քո: Դու պիտի ելնես, որ գթաս Սիոնին. ժամանակն է գթալու նրան, հասել է ժամը: Ծառաներդ նրա քարերը հավանեցին, ու գթացին նրա հողին: Հեթանոսները պիտի սոսկան քո անունից, եւ երկրի բոլոր թագավորները քո փառքից:

Տերը պիտի Սիոնը վերաշինի, եւ իր փառքով երեւա այնտեղ: Ուշ դարձրեց նա խեղճերի աղոթքին, եւ չարհամարհեց խնդրանքը նրանց: Սա պիտի գրվի այլ սերնդի համար, որպես ժառանգություն ստացած նրա ժողովուրդը պիտի օրհնի Տիրոջը:

Նայեց նա իր սրբության բարձրությունից, Տերը երկնքից երկիր նայեց բանտարկյալների հառաչանքը լսելու եւ մահապարտների որդիներին ազատ արձակելու համար, որ Սիոնում պատմեն անունը Տիրոջ, եւ Երուսաղեմում գովքը նրա, որ ժողովուրդներն իրար մոտ հավաքվեն, եւ թագավորները Տիրոջը ծառայեն:

Նա պատասխանեց նրան իր հզորության ճանապարհին. ասա ինձ սակավությունն իմ օրերի եւ ինձ մի վերցրու օրերիս կեսին, քանզի հավերժ են տարիները քո: Ի սկզբանե Տեր, երկրի հիմքերն հաստատեցիր, եւ երկինքն էլ գործն է քո ձեռքերի:

Կանցնեն դրանք, բայց դու կաս եւ կմնաս հավիտյան. ամեն ինչ ձորձի պես կմաշվի, դու վերարկուի պես կփոխես դրանք, ու դրանք կփոխվեն:

Բայց դու նույնը կմնաս, եւ քո տարիները չեն անցնի: Քո ծառաների որդիները կբնակվեն այնտեղ, եւ նրանց սերնդին հավիտյան հաջողույունը կուղեկցի:

Դավթի սաղմոսների գիրք 101

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ