26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արքայախնձորի օգտակար հատկությունները

Արքայախնձորի հայրենիքը Բրազիլիան է, որտեղից էլ հետագայում այն տարածվել է այլ պետություններում: Արքայախնձորի պտուղները սննդարար են և օգտակար: Յուրաքանչյուր արքայախնձոր իր մեջ պարունակում է 85% ջուր և 15% մոնոսախարիդներ:

Միրգը պարունակում է օրգանական թթուներ, մեծ քանակությամբ վիտամիններ, իսկ հանքային բաղադրիչներից արքայախնձորը պարունակում է կալիում և պղինձ:

Արքայախնձորի հյութը խորհուրդ են տալիս աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև մարսողության լավացման համար: Այն ունի նաև հակաայտուցային ազդեցություն, ուստի արքայախնձորը և արքայախնձորի հյութը օգտակար է նաև սրտանոթային հիվանդությունների և երիկամների հիվանդությունների ժամանակ, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:

Բացի վերը նշվածները, արքայախնձորը նաև ունի ցածր կալորիականություն և հաճախ է օգտագործվում դիետաների ժամանակ: Այն օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը, ինչը շնորհիվ նպաստում է քաշի նվազեցմանը:

Անանասը նաև մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում: Նույնիսկ ավելի շատ քան սխտորը, ինչի պատճառով էլ անանասի չափից շատ օգտագործումը կարող է վնասել ստամոքսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ