26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ բոլոր դպրոցներում պետք է լուծվի սննդի խնդիրը (վիդեո)

Երևանում այսօր բացվեց Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը: Մասնակիցները 65 երկրներից են, ընդհանուր առմամբ 250 ներկայացուցիչներ, ներկա էին նաև մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նշենք, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ 6 տարի է՝ Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը: Այժմ ՀՀ 10 մարզերի 83 հազար երեխա ստանում է դպրոցական սնունդ:

Լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ այս համաժողովը շատ կարևոր է, օրակարգը ևս շատ հետաքրքիր է: Նպատակն է հասնել նրան, որ ՀՀ բոլոր դպրոցներում կրտսեր դասարաններում ապահովվի դպրոցական սննդի հարցը: «Երեխաների համար շատ կարևոր է, որ բոլորը միասին տեղավորվեն մեկ ճաշարանում: Դա կարևոր է և ֆիզիոլոգիայի տեսանկյունից, և դաստիարակության»:

 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց, որ ֆորումին մասնակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս անկախության տարիներին անցած ուղին գնահատել, ինչպես նաև ուրվագծել ապագայի առաջնահերությունները:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ