26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սարգսյանն ու Ալիեւը որոշել են լայնացնել ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը Ղարաբաղում. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվ կերպով աշխատում են Վիեննայում եւ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ: Դրանց նպատակն է թուլացնել լարվածությունը եւ հետագա առաջընթաց գրանցել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Նախագահները համաձայնության են եկել շփման գծում եւ հայ–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցում։ Նախատեսվում է շարունակել հակամարտության կարգավորման ընդլայնված բանակցությունները՝ կողմերի մասնակցությամբ»,- ասել է Ուորլիքը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ