26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում բազմաթիվ հաստատություններ են փակվել

Հուլիսի 20-ին Թուրքիայում հայտարարված եռամսյա արտակարգ դրության շրջանակներում հրապարակված 1-ին հրամանգրից հայտնի է դարձել այն կազմակերպությունների անունները, որոնց նկատմամբ փակելու որոշում է կայացվել ու իրականացվել:

Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի` փակվել է 35 առողջապահական հաստատություն, 934 դպրոց, 109 ուսանողական հանրակացարան, 104 հիմնադրամ, 1025 միություն, 15 համալսարան և 19 արհմիություն: Նշենք, որ բոլոր այս կազմակերպությունների անունները այս կամ այն կերպ կապվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական հայտնի քարոզիչ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով թուրքական իշխանությունների կողմիցմեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

Փակված հիմնադրամների թվում են «Լրագրողների և գրողների հիմնադրամը», «Թուրգութ Օզալի անվան մտածողության և գործողությունների հիմնադրամը», «Թուրքիա-Չինաստան բարեկամություն հիմնադրամը», «Ռուս-թուրքական մշակութային հիմնադրամը» և այլն:

Փակված համալսարանները գտնվում են Թուրքիայի մի քան իխոշոր քաղաքներում` Ստամբուլ, Անկարա, Բուրսա, Իզմիր, Դիարբեքիր, Ադանա, Այնթապ (Գազիանթեփ), Սամսուն:

Նշվում է, որ արդեն իսկ փակված 800-ից ավել դպրոցներում, որոնք հիմնականում մասնավոր էին, սովորում են 138 հազարից ավելի աշակերտներ: Այս աշակերտների հետագա ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Թուրքիայի կրթության նախարարի առաջին տեղակալ Յուսուֆ Թեքինը, ով տեղեկացրել է, որ աշակերտները կարող են տեղավորվել նախարարության ենթակայության տակ գտնվող պետական դպրոցներում:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում նախաձեռնված պետական հեղաշրջման ձախողված փորձի շրջանակներում հուլիսի 20-ի երեկոյան երկրում 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց: Ըստ պաշտոնական տվյալների՝ զինված գործողության հետևանքով սպանվել է 246, վիրավորվել՝ 1.536 մարդ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ