26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկընդմիշտ ազատվեք կրկնակզակից

Դեմքի եւ վզի մաշկն առավել զգայուն է արտաքին միջավայրի հանդեպ, քանի որ այնընդհատ բաց է։ Արդյունքում այն կորցնում է առաձգականությունը, եւ մարդկանց մոտ կրկնակզակ է առաջանում։

Այս տհաճ ու տգեղ խնդրից ազատվել կարող եք սրբիչի օգնությամբ։ Սրբիչը թրջեք տաք աղաջրի մեջ։ Աղաջուր պատրաստելու համար 1 բաժակ տաք ջրի մեջ 1 թեյի գդալ աղ լցրեք, լավ խառնեք։ Թրջելուց հետո քամեք սրբիչն ու մերսեք դրանով կրկնակզակը։ Բռնեք սրբիչի ծայրերից եւ տարեք-բերեք կրկնակզակի վրայով, ապա հարվածեք կրկնակզակին սրբիչով։ 100 անգամ հարվածեք, բայց ոչ ուժեղ։ Երբ սրբիչը սառչի, կրկին թրջեք ու շարունակեք մերսումը։

Մերսումից անմիջապես հետո սառցե խորանարդիկ քսեք կրկնակզակին, ապա լվացվեք։ Եվ հիշեք, որ սա մեկ օրվա աշխատանք չէ, ձեզանից ջանքեր կպահանջվեն՝ կրկնակզակից վերջնական ազատվելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ