26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի ունեցած վտանգը. Ժամանակ

Հայաստանում հաճախ է լսվում ար­տահայտությունը, թե Արցախի հարցում Հայաստանի դիրքերի ուժեղացման, Հայաստանի կշռի բարձրացման համար պետք է ներքին ժողովրդավարության աճ, պետք է տնտեսական զարգացում, պետք են պետական եւ հասարակական կյանքի բոլորովին այլ որակներ, հան­րային համակեցության կազմակերպման բոլորովին այլ սկզբունքներ ու ար­ժեքներ: Իհարկե, դժվար է վիճարկել այդ պնդումը:

Ընդ որում` ժողովրդավարությունը, ազա­տական տնտեսությունը, քաղաքացիական իրավունքի եւ ազատության գերակայու­թյունը, այդ ամենը երաշխավորող անկախ դատական համակարգի գոյությունը Հայաստանի համար անհրաժեշտ են անկախ Արցախի խնդրից: Դրանք ժամանակակից աշխարհում պետական զարգացման կա­րեւոր գործիքներ են, առանց որի դժվար է լինել համաշխարհային ասպարեզում կեն­սունակ ու մրցունակ, միաժամանակ գործընկերային ու իրական, հուսաւի դաշնակ­ցային հարաբերություն հաստատել տար­բեր սուբյեկտների հետ, ինչը եւս պետք է լի­նի պետական գործառույթի առանցքային նպատակներից մեկը:

Սակայն, Երբ մենք խոսում ենք Արցախի հարցում Հայաստանի դիրքերն ամրացնե­լու մասին եւ որպես դրա ռեսուրս դիտար­կում Ենք վերը թվարկված հատկանիշները’ դրանք համարելով անհրաժեշտ, դրանք դիտարկելով որպես Նավթագազային Ադրբեջանի համեմատ մեր մրցակցային առա­վելություն, արդյո՞ք պատկերացում ունենք, թե Արցախի հարցում հատկապես ի՞նչ ելքի համար Ենք մենք ուժեղացնում մեր դիրքե­րը: Արդյո՞ք գիտենք, թե ինչ ենք ուզում, ինչ ենք պատկերացնում, ինչպե՞ս ենք պատ­կերացնում Արցախի հարցի լուծումը կամ թեկուզ գործընթացը, դրա տրամաբանու­թյունը:

Ի վերջո, մեր դիրքերն ուժեղացնելը անհանհ­րաժեշտ, բայց ոչ լիարժեք նպատակ է, որովհետեւ պետք է հասկանալ, թե ինչի՞ համար Ենք ուժեղացնում այդ դիրքերը, ուժեղացնում ենք, որ ի՞նչ անենք: Ուժեղաց­նում ենք, որ գնանք Ադրբեջանի հետ բանակցենք տարածք կարգավիճակի դիմաց բանաձեւո՞վ, այսինքն` ուժեղացնենք մեր դիրքերը, զարգացնենք մեր ներքին կյան­քը, որ այդ բանաձեւով ավելի ամուր դիրքե­րի՞ց բանակցենք եւ ենթադրենք մի քանի շրջանի փոխարեն քննարկենք մե՞կ շրջա­նի, կամ մի քանի հեկտարի՞ հարց:

Թե՞ ու­ժեղացնենք մեր դիրքերը, որպեսզի փո­խենք բանակցային բովանդակությունը, եւ վերջապես կարողանանք տեր կանգնել Արցախի առաջին պատերազմում հազա­րավոր կյանքերի գնով ձեռք բերածին եւ այն չդարձնենք քաղաքական առեւտրի առարկա` այդ բառի որեւէ իմաստով:

Ի վերջո, սեփական ձեռքբերումը, այն էլ` սեփական որդիների, հայրերի, եղբայրների կյանքի գնով ունեցած ձեռքբերումը քաղա­քական քննարկումների սեղանին դնելը չի
կարող լինել ուժի նշան, ինչքան էլ որ ներ­քին կյանքը ամրացնենք արդիական որակ­ներով: Եվ այստեղ խնդիրն այն չէ, որ դրանք չպետք է լինեն: Կրկնենք` արդիա­կանացումը մեզ անհրաժեշտ է անկախ Ար­ցախի հարցից, եթե այն չլիներ, միեւնույն է` արդիականացումը անհրաժեշտ էր լինելու ոչ պակաս, քան այժմ:

Այստեղ խնդիրն այն է, որ մեր արդիականացման համար խնդրահարույց է հենց այն, որ մենք չգի­տենք, թե ինչ ենք ուզում Արցախի հարցում, մենք չունենք պատկերացում, չունենք հստակ նշաձող, որի շուրջ եկել ենք համազ­գային կամ հանրային կոնսենսուսի:

Այն մոտեցումները, թե որեւէ հայ չի կարող կողմ լինել ազատագրված տարածք հանձ­նելուն, դրանք ռոմանտիկայի ոլորտից են, քանի դեռ չեն վերածվել հստակ եւ տրամա­բանված քաղաքական կոնցեպտների, որոնց կրողը կլինեն իշխանությունը, քա­ղաքական ուժերը, եւ որոնց պատվիրա­տուն կլինի հանրային կարծիքը:

Արցախի հարցում մենք չունենք հանրային կարծիք, մենք անցնող երկու տասնամյակի ընթաց­քում այս հարցում հանրային կարծիք չենք ձեւավորել, որովհետեւ էլիտաներին, որոնք իշխել են, դա ձեռնտու չի եղել: Հանրային կարծիքը ենթադրում է որոշակի պատասխանատվություն, իսկ դա նշանակում է որոշակի ազատության սահմանափակում «էլիտաների» համար:

Հայաստանի «էլիտաները» չեն ցանկացել հանրային հստակ Եւ որակյալ, պետակա­նությանն ու դրա խնդիրներին, երկարա­ժամկետ մարտահրավերներին եւ Արցախի առաջին արդյունքին համարժեք հանրային կարծիք ձեւավորել, որպեսզի չսահմանափակեն իրենց գործողությունների ազա­տությունն ու չմտնեն ավելորդ պատասխա­նատվության տակ: Նույն հետքով անցել են եւ անցնում են նաեւ քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչներ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ