27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի մեջլիսում Գերմանիայում ցեղասպանության բանաձևի քննարկումը դատապարտող հայտարարություն են ստորագրել

Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օրակարգ բերվելն և հունիսի 2-ին նախատեսված քննարկումը դատապարտող հայտարարության են հրապարակել: Հայտարարության տակ ստորագրել են կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ), ինչպես նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ու ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) անդամները: Հայտարարությանը չի միացել միայն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ):

Հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Մենք մերժում և խստորեն դատապարտում ենք 1915 թվականի դեպքերի վերաբերյալ պատմական փաստերը նենգափոխող և ոչ իրավական բանաձևը:Այս բանաձևը մեր օրերում նշյալ իրադարձությունները քաղաքականացնելու և շահարկելու օրինակներից ամենավատն է: Ցեղասպանությունը քաղաքական պատճառներով շահարկվող հասկացություն չէ, այն միջազգային իրավունքի տեսանկյունից պարզ և հստակ նկարագրված հանցանք է»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ բունդեսթագը ներկայացվում է նաև Գերմանիայում բնակվող 100 հազարավոր թուրքերին`ավելացվելով, որ այս նախաձեռնությունը անջրպետ է առաջացնելու թուրքերի և գերմանացիների միջև:

 

Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին տեղի ունենալիք նիստում քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի օրակարգ բերելը առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ