26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարուստները պետք է վերցնեն իրենց փողերը և գնան Հայաստանից/վիդեո/

«Ցավոք սրտի, հայ ազգի համբերությունն անսպառ է»,- այսօր՝ մայիսի 20-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Խոսելով  հայկական կողմի ունեցած 800 հա-ի կորուստի մասին ՝ Ծատուրյանը նշեց, որ պետք է հարգել թշնամուն, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի դիմակայել նրան, այլ ոչ թե ասել՝ ադրբեջանցիները ոչխար են և հանգիստ մի կողմ քաշվել:

«Ստի վրա հիմնված հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Սկզբում հայտարարվում էր, որ շատ փոքր տարածք ենք կորցրել, հետո պարզվեց՝ լավ էլ մեծ տարածքներ ենք զիջել: Պետք վերջ տանք դլե յամաններին, լացուկոծին: Պատերազմ է, պարզ է, որ զոհեր էլ պետք է լինեն, չէ՞ որ հայրենիք ենք պաշտպանում»,- ընդգծեց  Նիկոլայ Ծատուրյանը:

Մտավորականի խոսքով՝  ապրիլյան դեպքերից հետո հայ հարուստները պետք է վերցնեն իրենց փողերը և գնան Հայաստանից  օտար երկրներում վայելելու իրենց կյանքը կամ էլ   փողերի կեսը պետք է տան բանակը զինելու համար:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ