27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճնշում կլինի

«ՀՀ նախագահը բանակցություների վերսկսման համար երեք պայման էր դրել, ինչպես հիշում եք, ու այդ պայմաններից և ոչ մեկը դեռևս  կյանքի չի կոչվել: Հիմա ճիշտ կլինի, եթե մենք մեր  այսպես ասած՝ կոշտությունը պահպանենք: Որպեսզի ուրիշներն  ընդունեն ու մեր խոսքը  ու այն կշիռ ունենա, պետք է մեր խաղի կանոններին նայենք ու պահպանենք դրանք: Եթե մենք խնդիրներ ենք դրել, պիտի պահենք մեր  այդ ճակատը», – Henaran.am-ի  հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը,  որում նշվում է՝  եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն։

Համանախագահների խոսքերից դատելով՝ մեր զրուցակիցը եզրակացրել է՝ ենթադրվող հանդիպման ժամանակ կքննարկվի հրադադարի ամրապնդման հարցը, ոչ թե բուն հիմնախնդրի  լուծման ուղիները:

«Ես կարծում եմ՝ դա նախագահների մակարդակով  լուծելու հարց չէ: Այդ հարցի քննարկմամբ կարող են զբաղվել արտգործնախարարները, քանի որ այս պահին  այդ բարձր մակարդակի հանդիպման նախադրյալները չկան», – ասաց Վիգեն Հակոբյանը:

Վերջին  շաբաթում  գերտերությունների քննարկման առանցքում ԼՂՀ հիմնախնդիրն է, մասնավորապես՝ Քերին ու  Լավրովը քննարկումներ են ունեցել այդ թեմայով:

«Գերտերությունները համաձայնություն ունեն, ու, բնականաբար,  դրա արդյուքում են այդ հայտարարությամբ հանդես եկել:  Հայաստանի ու  Ադրբեջանի  վրա, բնականաբար, արտաքին ճնշում կլինի, որպեսզի այդ հանդիպումը լինի:

Հավանական համարում եմ, որ գուցե այդ հանդիպումը կայանա: Դա կապված է այն հանգամանքի հետ, թե արտաքին ճնշումներն ինչպիսին կլինեն ու այդ ճնշումներին դիմակայելու համար ի՞նչ ռեսուրսներ կունենանք: Մենք արտաքին ճնշումներին դիմադրելու ռեսուրսներ  չունենք: Ես այդպես եմ կարծում:

Նորից եմ կրկնում, քաղաքական ու ռազմաքաղաքական հայեցակետից ելնելով՝ կարող եմ ասել՝ այդ հանդիպումը հիմա անիմաստ ու վաղաժամ է: Լավագույն դեպքում այդ հանդիպմանը կարող են գնալ արտգործնախարարները», – եզրափակեց փորձագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ