26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախցի ռեփերը պատերազմին նվիրված նոր տեսահոլովակ է նկարահանել /վիդեո/

Ռեփեր Սպարտակ Հովսեփյանը, ով երաժշտության ասպարեզում հանդես է գալիս «B58» անվանմամբ նոր տեսահոլովակ է նկարահանել, որտեղ օգտագործել է  արցախյան բարբառը:

«Արցախպրես»-իփոխանցմամբ  նոր տեսահոլովակը կոչվում է «Երդում»:

«Երգս նվիրում եմ բոլոր այն քաջորդիներին, ովքեր այսօր կանգնած են դիրքերում ու հսկում են մեր խաղաղ անդորրը: Ազգիս նվիրյալները միշտ էլ եղել, կան ու կլինեն: Նրանք ոչ թե սովորել են հայրենասեր լինել, այլ ծնվել, մեծացել ու դաստիարակվել են այդպիսին:

Փառք ու պատիվ բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հող հայրենին: Խորը ցավ ենք ապրում մեր թանկ կորուստների համար, բայց և հպարտ ենք, որ ունենք նրանց,-նշել է Ս. Հովսեփյանը և հավելել,-ի դեպ, տեսահոլովակում տեղ են գտել պատերազմական տեսարաններից դրվագներ»:

Արցախցի ռեփերի խոսքով, հաշվի առնելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցող լարվածությունը, երգի առաջնախաղը չի ներկայացվել: Նրա կարծիքով, թեման արդիական է և շատերին կհետաքրքրի:

Հիշեցնենք, «Օրինակ» խմբի հետ Մարտակերտի մասին ռեփերը «Յէ Տու» («Արի տուն») վերնագրով տեսահոլովակ էր նկարահանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ