26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի անկախության ճանաչումը 3 րոպեի գործ է /վիդեո/

«Արցախի անկախությունը ԱԺ-ում ճանաչելը երեք րոպեի գործ է։ Չի բացառվում, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը նշեց, որ եթե միջազգային հանրությունը շարունակի իր այս քաղաքականությունը, ապա Հայաստանը կգնա այդ քայլին։

«Եթե միջազգային հանրությունը շարունակի իր այս ջայլամային քաղաքականությունը, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը։ Դրա նպատակահարմարությունը կքննարկեն քաղաքական ուժերը։ Այսպիսի պահերին, ինչպես տեսել եք, քաղաքական ուժերը միասնական են․ մենք մի կողմ ենք դնում ներքաղաքական խնդիրներն ու շահերը։ Մենք միասնական ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ