26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հունիսի 1-ից Թուրքիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել ԵՄ

Թուրքիայի փոխարտգործնախարար Նաջի Քորուն մանրամասներ է հաղորդել Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև ստորագրվելիք մուտքի արտոնագրի չեղարկման համաձայնության մասին:

Թուրքական «Habertürk TV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Քորուն հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիները ամենաուշը մինչև հուլիսի մեկը իրավունք կստանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ:

«Եվրոպական 26 երկրների դռները առանց վիզային արտոնագրի բաց կլինեն Թուրքիայի քաղաքացիների համար»,- ասել է Թուրքիայի փոխարտգործնախարաը:

Քորուի պարզաբանմամբ` հուլիսի 1-ից սկսած իրենց քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում 90 օր գտնվել այդ երկրներում:

Թուրք պաշտոնյան տեղեկացրել է, որ վերջին օրերին անձնական տվյալների պահպանման մասին օրենքի ընդունումամբ Թուրքիան բավարարել է ԵՄ-ի կողմից առաջադրված 72 կետանոց պահանջներից ևս 5-6-ը:

Քորուն ավելացրել է նաև, որ հունիս ամսին Թուրքիայի քաղաքացիներին տրվելիք անձնագրերն էլ կպարունակեն ԵՄ-ի կողմից պահանջվող բիոմետրիկ տվյալները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ