25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Լիտվային` Ղարաբաղի հետ բարեկամության խումբ ստեղծելու համար

Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեձադեն Լիտվայի ԱԳՆ-ին բողոքի նոտա է ներկայացրել` այդ կերպ իր դժգոհությունը ներկայացնելով Լիտվայի խորհրդարանում “Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության” խումբ ստեղծելու կապակցությամբ, հաղորդում է “Regnum” գործակալությունը:

“BNS” լիտվական գործակալությունը գաղտնիության պայմանով հրապարակել է Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությունները, որը պնդում է, թե “նման խորհրդարանական խումբ ստեղծելը բացասաբար կազդի Լիտվա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վրա”:

“Մենք արտահայտել ենք մեր խորին վրդովմունքը եւ խնդրում ենք ԱԳՆ-ին մեկնաբանել այդ դեպքը: Մենք նաեւ տեղեկացրել ենք, որ նման գործողությունները բացասաբար կանդրադառնան մեր երկկողմ հարաբերությունների վրա”,-գործակալությանն է հայտնել ադրբեջանցի դիվանագետը:

Լիտվայի սեյմում մի շարք միջոցառումներ են կայացել` Լիտվայի եւ Հայաստանի դիվանգիտական հարաբերությունների հոբելյանին նվիրված, որոնց ներկա է գտնվել նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարը, ինչն էլ վրդովվեցրել է Ադրբեջանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ