19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աքրամը իմ քիրվան է. Լեւոն Զավախյան /վիդեո/

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի “Քարե երազներ” գրքի շուրջ ծավալված սկանդալին անդրադարձան Սարգիս Հացպանյանն ու արձակագիր Լեւոն Ջավախյանը: Վերջինս  իր նամակով արձագանքել է Թուրքիայի եւ Ադրեբջանի իր գործընկերներին, որպեսզի օգնեն Այլիսլիին` ստեղծված իրավիճակից դուրս գալու:

“Այո, Աքրամը իմ քիրվան է, Աքրամը իմ գրչակից ընկերն է, որին պետք է օգնել: Մենք չենք կարող գնալ հասնել Ադրբեջան, որպեսզի կողքը կանգնենք, պետք է արձագանքենք”,-ասաց արձակագիրը:

Միջազգային “Բելգե” հրատարակչության հիմնադիր, ազգությամբ թուրք Ռագըպ Զարաքօղլուն բաց նամակ է հղել ադրբեջանցի եւ հայ գրողներ Աքրամ Այլիսլիին եւ Լեւոն Ջավախյանին: Վերջիներս իրենց ստեղծագործություններում գրել են երկու ժողովուրդների բարեկամության մասին։ Հրատարակչի խոսքով, ինքը “տեր է կանգնելու դեռ խիղճը չկորցրած ադրբեջանցիներին”:

Զարաքօղլուն, նամակում ողջունելով 2 գրողներին, մասնավորապես նշել է.” Այն փաստը, որ դուք առանց միմյանցից տեղյակ լինելու եւ համարյա նույն ժամանակահատվածում Ձեր մայրենի լեզուներով գրի եք առել “Քիրվա” եւ “Քարե երազանքներ” պատմվածքները եւ Ձեր մարդավայել կեցվածքով հարստացրել համաշխարհայաին գրականության պատմության էջերը , լավագույնս վկայում է Ձեր խղճի առկայության մասին”:  

Նա առաջարկում է 2 հեղինակներին հավանություն տալ իր` նրանց գործերը մի գրքով` թուրքերեն հրատարակելու նախաձեռնությանը:

Սարգիս Հացպանյանն էլ գտնում է, որ ադրբեջանցի Այլիսլիի “Քարե երազները” պետք է հրատարակվի Հայաստանում, Լեւոն Զավախյանի “Քրվա”-ն էլ` Ադրբեջանում: Հացպանյանը երկու օր առաջ փորձել է խոսել Աքրամ Այլիսլիի հետ, սակայն վերջինիս բարեկամները տեղեկացրել են, որ Այլիսլին չի կարող պատասխանել, քանի որ վախենում է ազգայնականներից եւ պատարստվում է լքել Ադրբեջանը:

Բանախոսները գտնում են, որ “թնդանոթները լռել են, եւ պիտի մուսաները խոսեն”: “Երկխոսությունը իշխանությունների համար հեշտ չի, պիտի մշակույթը այդ երկխոսությանը սատարի”,-համոզված են Հացպանյանն ու Ջավայանը: Ի դեպ, հանդուրժողականություն Հայաստանում կա, մնում է Ադրբեջանը հանդուրժող լինի:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ