31 Մայիսի, Կիրակի, 2020
KFC

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն

premium_headline

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, հայտնաբերվել է շուրջ 250 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց, մեղադրանք է առաջադրվել 4 անձի, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2016 թվականի փետրվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ոստիկանությունից նյութեր են ստացվել շուրջ 5 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու վերաբերյալ։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Երևանի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից  թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկված քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկի մեջ եղել է 0.01 գրամ դեղնականաչավուն, իսկ մյուսի մեջ՝ 5.1 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։ Նշանակված դատաքիմական փորձաքննության եզրակացությամբ փաստվել է, որ առաջին փաթեթի զանգվածը հանդիսանում է «մարիխուանա», իսկ մյուսի մեջ՝ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել բազմածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, եղանակը պարզելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացին թմրամիջոցը ձեռք է բերել փետրվարի 22-ին, պարզվել է իրացնողի ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ քաղաքացուն իրացնողի կողմից թմրամիջոցի փոխանցման և դրա դիմաց վճարումը կատարելու գործընթացին օժանդակել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի դատապարտյալ՝ հեռախոսազանգերի միջոցով։

Քննությամբ պարզվել է նաև քաղաքացուն թմրամիջոց իրացրած անձի կողմից դրա ձեռք բերման աղբյուրը, ով ևս հանդիսանում է Երևանի բնակիչ։ Իսկ վերջինս էլ այն ձեռք է բերել ԻԻՀ քաղաքացի հանդիսացող մի տղամարդուց, ում ինքնությունը և Երևանում նրա ժամանակավոր բնակության վայրը ևս պարզվել է։ Օրենքով սահմանված կարգով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ԻԻՀ քաղաքացու մոտ՝ աճուկային հատվածում և հյուրանոցային համալիրում գտնվող նրա բաճկոնի ծոցագրպանում, հայտնաբերվել է ընդհանուր առմամբ շուրջ 250 գրամ՝ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 4 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 2-ին՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու համար։ Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ